Վանո Սիրադեղյան

Մի ճամպրուկ փող

<<Մի ճամպրուկ փող>> պատմությունը իր մանկության ընկերոջ՝ Սուրոյի մասին է։ Սուրոն միշտ երազում էր ճամպրուկով փող գտնելու մասին։Նա 8-րդ դասարանից դուրս է եկել և զբաղվել է վարորդությամբ։Նրա հայրը մեռել էր, քույրը ամուսնացել էր անօժիտ, հինգ երեխա էլ դեռ նրա ձեռքին էին նայում… Երևում էր, մի տղամարդու կյանքը քիչ էր այդ ընտանիքի հոգսին։

Վանո Սիրադեղյանը պատմում էր, որ Սուրոն միշտ փոշոտ հագուստով էր, քանի որ օր ու գիշեր աշխատում էր և իրա վաստակաց փողի մի մասը նա սիրում էր քամուն տալ։Մի անգամ նա հյուր եկավ քաղաք՝ մի նոր, ահռելի բեռնատարով։Բոլորը զարմացան թե ինչպես է կարողանում նա վարի այդ բեռնատարը։Նա այդ առավոտ վաղ գնաց։ Այդ տարի էլ մեռավ։ Ճանապարհին մի տեղ վատ էր զգացել, կանգնեցրել էր այդ հրեշ մեքենան ու ղեկի վրա էլ հանգել էր քառասուներկու տարեկան մեր հոգնած ախպերը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы